Տականոբա Նիսիմոթոն տարօրինակ բիզնես է սկսել: 2012 թվականին 50-ամյա ոճաբանը իր օնլայն ծառայությունն է սկսել հենց իր տնից դեպի Տոկիո:
«Օսանամին» ճապոնիայում անվանում են պապիկներ, այսինքն ցանկացած տղամարդ,ով միջին տարիքի է:
Ընդհամենը 8.89 դոլարով, ցանկացողը կարող է վարձել այս պապիկներին, որպեսզի խոսի, լաց լինի, կամ էլ ուղղակի խորհուրդ հարցնի:
Տիրոջ խոսքերով Ճապոնիայում այդքան էլ լավ չեն վերաբերվում տարիքով տղամարդկանց, ասելով, որ նրանք իրենց հիգիենային չեն հետևում, բավականին գեր են և այլն: Հենց այս կարծրատիպը կոտրեկու համար է ստեղծել է այս տարօրինակ բիզնեսը:
Սեփականատերը ասում է, որ սկզբում ցանկանում էր երիտասարդ տղամարդկանց ներգրավվել, սակայն հասկացավ, որ պետք չէ:
Ծառայությունից օգտվում են 20-50 տարեկան կանայք: Երբեմն օսսանամները օգնում են կանանց, որպեսզի վերջիններս կարողանան կահույքը տեղաշարժեն, կամ ձևացնում են, իբր ամուսիններ են, որպեսզի կանայք միայնակ չզգան:
Սակայն կան նաև արգելքներ, տղամարդիկ իրավունք չունեն սեռական հարաբերություններ ունենալ իրենց պատվիրատուի հետ, փոխանակվել անձնական տվյալներով և ծառայությունից հետո շփվեն: