Վեսթմինսթերյան համալսարանի գիտնականները «դարի հետազոտությունն» են կատարել: Պարզվում է' ջենթլմենները գերադասում են սևահերներին և ոչ շիկահերներին: Այս մասին գրում է Shine.yahoo.com-ը:

 

Մազերի մուգ գույն և մաշկի թխություն ունեցող կանանց ուժեղ սեռի ներկայացուցիչներն ավելի սեքսուալ են համարում:

 

Գիտական փորձին մասնակցել է երեք կին' շիկահեր, սևահեր և խարտյաշ: Նրանք բոլորն էլ պետք է հաճախեին Լոնդոնի տարբեր բարեր, իսկ գիտնականները պետք է ֆիքսեին, թե ում վրա են ավելի շատ ուշադրություն դարձնում տղամարդիկ: Բացի դրանից իրականացվել են նաև հարցումներ 130 տղամարդկանց շրջանում: Արդյունքում պարզվել է, որ սևահերները տղամարդկանց համար ավելի ցանկալի են և խելացի:

 

Միևնույն ժամանակ շեշտվում է, որ գեղեցկության համար մեծ նշանակություն ունեն նաև այլ գործոններ, ինչպիսիք են մաշկի գույնը, դիմագծերը, կազմվածքը, հասակը, ձայնը, ժեստերը և այլն: