Հաշմանդամների միջազգային օրը' դեկտեմբերի 3-ին, հաշմանդամություն ունեցող հայ փոքրիկներին տոն է պարգեւել “ԷԽՈ” հասարակական կազմակերպությունը' կազմակերպելով հայ հայտնիների մասնակցությամբ գեղեցիկ համերգ:
Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել Արամեն, Քրիստինե Պեպելյանը, Անահիտ Սիմոնյանը, Նարեկ Մակարյանը, Սրբուհի Սարգսյանն ու այլք: Երեխաները երգել, պարել, ինչպես նաեւ շփվել եւ լուսանկարվել են իրենց սիրելի երգիչ-երգչուհիների հետ:
Ողջունելով դահլիճում հավաքվածներին' Արամեն բարձր տրամադրություն է մաղթել եւ իր ուրախ կատարումներից երկուսը նվիրել փոքրիկներին եւ նրանց ծնողներին: Նարեկ Մակարյանն իր հերթին նշել է, որ փորձում է լինել այն մարդկանց կողքին, ովքեր դրա կարիքն ունեն.“Կարեւոր է, երբ նրանք զգում են, որ արտիստները միշտ պատրաստ են աջակցել’’:
Շարունակությունը՝ այստեղ: