Երգչուհի Անահիտ Սիմոնյանը՝ Հայկոյի նախկին կինը, արձագանքել է երգչի առողջական վիճակի մասին. նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Բոլորի ուշադրությունն եմ խնդրում.
Ծանր օրեր են մեր ընտանիքի համար: Հայկոն առողջական խնդիր ունի` կապված քովիդի հետ,սակայն վիճակն այս պահին կայուն է: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել:
Ինչպես նաև Արմանը տեղյակ չէ այդ մասին և բազմաթիվ նամակներ է ստանում, շատ հարցեր. խնդրում եմ ըմբռնումով մոտենալ և երեխային չգրել նամակներ և չտալ հարցեր: Շնորհակալ կլինեմ, եթե խնդրանքս չանտեսվի: Կրկին հիշեցնեմ, որ երեխան տեղյակ չէ: Կարող եք աղոթել, եթե լավ բան եք ուզում անել: Շնորհակալ եմ»:
 
 Հիշեցնենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում երգչի քույրը հավաստիացրեց, որ Հայկոն սովորական բուժում է ստանում և ստաբիլ վիճակում է: