KAMOBLOG.TV-ն գրում է.
«Անավարտ թռիչք» ֆիլմը սիրո պատմություն էր, որի հերոսները հանգամանքների բերումով կապվեցին այն դրամատիկ օրվա հետ, երբ նույն պահին ընդհատվեցին 113 մարդկանց ճակատագրեր: Ֆիլմը խելահեղ նվիրումի պատրաստ սիրո մի պատմություն էր, որի հիմքում եղած պարզությունը, ազնվությունն ու հավատը` հույս են ներշնչում կյանքի անլուծելի թվացող դժվարությունները հաղթահարելու համար:
Ֆիլմի ռեժիսորն է՝ Ելենա Արշակյանը, սցենարը՝ Անահիտ Մխիթարյանի: Ֆիլմի սաունդթրեքը վստահվել է Քրիստինե Պեպելյանին, իսկ դերասանական կազմում են Լուիզա Ղամբարյանը, Սերժ Ավետիքյանը, Գայանե Ասլամազյանը, Տաթև Հովակիմյանը, Տիգրան Մակարյանը, Անի Երանյանը, Վարդան Հովսեփյանը, Խորեն Աբրահամյանը:
Շարունակությունը` այստեղ: