Ի՞նչ են խոսում. Անաիս Սարդարյանն ամուսնալուծվել է, և նրա ամուսինը հետ է վերցրել դերասանուհու ավտոմեքենան:

 

Իրականում. թեև Անաիսը հրաժարվում է հրապարակայնորեն խոսել անձնական կյանքի այդ դրվագի մասին, սակայն, մեր տեղեկություններով, նա իսկապես ամուսնալուծվել է: Երբ լուրերի իսկությունը ճշտելու համար զանգահարեցինք դերասանուհուն, նա հրաժարվեց խոսել ամուսնալուծության և ամուսնու կողմից մեքենան հետ վերցնելու լուրերի մասին: Անաիսն ինքը դեռ ամիսներ առաջ մեր լրատվամիջոցին հայտնել էր, որ ինքն ու ամուսինը բաժանվել են, սակայն դեռ չի ցանկանում այդ մասին բարձրաձայնել, քանի որ գուցե դեռ ամեն ինչ կորած չէ. երբ ամեն ինչ հստականա, կխոսի նաև այդ մասին:Սակայն, ամիսներ անց դերասանուհու ամուսնալուծության մասին լուրերին զուգահեռ լայնորեն քննարկվեցին նաև Անաիսի և «Քաղաքում» սերիալի Համբարձումի' իրականում Էմիլ Գալստյանի անձնական հարաբերությունները:

 

Շարունակությունը՝ այստեղ: