Այս օրերին դերասաններ Անաիս Սարդարյանն ու Էմիլ Գալստյանն իրենց արձակուրդն են վայելում Ռուսաստանում: esyes.am-ի հետ զրույցում սերիալային դերասանուհին նշեց, որ Մոսկվա են մեկնել գործերով, սակայն որոշել են այնտեղ մնալ ևս մեկ շաբաթ ու վայելել հանգիստը' այցելելով տարբեր քաղաքներ: «Այստեղ նաև մեր ընկերներին ենք հանդիպում և կարող եմ ասել, որ հրաշալի ժամանակ ենք անցկացնում»,- esyes.am-ին ասաց Անաիսը:
Երբ զրուցում էինք Անաիսի հետ, նա և Էմիլը Լիպեցկ քաղաքում էին և հանդիպել էին տեղի հայ համայնքի հետ: «Տպավորություններս հրաշալի են, այնքան բարի ու լավ էմոցիաներ ունեմ, որ չեմ կարող խոսքերով արտահայտել: Կասեմ միայն, որ հայկական համայնքի միասնականությունը տեսնելով' հպարտացա»,- ավելացրեց դերասանուհին և հավելեց, որ իրենց համայնքի ղեկավարն էր հրավիրել ու կազմակերպել հանդիպումը:
Առաջիկա հանդիպումների մասին խոսելիս' Անաիսը նշեց, որ իրենց ամեն օրն անակնկալ է լինում:
Զրուցեց Արևիկ Իսաջանյանը