Հայտնի ռեփեր ու պրոդյուսեր Dr. Dre-ն ու նրա կինը՝ Նիկոլ Յանը, 2020թ.-ի ամռանը հայտարարել են, որ 24 տարվա ամուսնությունից հետո որոշել են բաժանվել։
50-ամյա Յանգը 1,9 մլն դոլարի չափով ալիմենտ է պահանջում։ Ամենամսյա գումարը կծախսվի առեւտրի, ինչպես նաեւ մաքրուհիների ծառայության, կրթության ու բարեգործության նպատակներով։ Որպես ծախսերի հիմնական ուղղություն՝ նա նշել է զվարճանքը, որի վրա ծրագրում է ամսվա ընթացքում 900 հազար դոլար ծախսել։
Եթե ամուսիններն ամուսնական պայմանագիր չեն կնքել, ինչպես ի սկզբանե պնդում էր Նիկոլը, նրանց ունեցվախքը կարող են հավասար կիսել։ Սակայն Dr. Dre-ն հայտարարել է, որ ամուսնական պայմանագիր կնքվել է, ինչից հետո նրա կինը պարզաբանել է. իրեն ստիպել են ստորագել նվաստացուցիչ պայմանների տակ, սակայն մի քանի տարի անց ամուսինը պատռել է պայմանագրի բոլոր օրինակներն ու ներողություն խնդրել։ Զույգը երկու մեծ երեխա ունի՝ 23-ամյա որդին՝ Թրուֆը եւ 19-ամյա դուստրը՝ Թրուլին։