Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի նախկին կինը՝ Սեսիլա Աթիան, մի շարք ուշագրավ բացահայտումներ է արել իր գրքում, որը լույս է տեսնելու եկող ամիս։ Ինչպես նշում է Daily Mail-ը, գրքից որոշ հատվածներ հրապարակվել են ֆրանսիական Le Point և Elle ամսագրերում։
55-ամյա Աթիան պատմել է, որ երբ ինքն ու Սարկոզին 2007թ.՝ վերջինիս նախագահ դառնալուց հետո բաժանվել են, նրա մի քանի ընկերուհիներ անմիջապես հեռացել են իրենց ամուսիններից՝ հույս ունենալով «ճանկել» նախագահին։
Սակայն այդ կանանց հույսերն ի չիք են դարձել, երբ Սարկոզին 80-օրյա խելահեղ սիրավեպից հետո ամուսնացել է նախկին մոդել ու երգչուհի Կառլա Բրունիի հետ։
Նախկին կինը նաև մանրամասնել է, որ Սարկոզին մշտապես շրջապատել է իրեն իգական սեռի ներկայացուցիչներով, սակայն, ըստ Աթիայի, «նա իրականում եսասեր է ու իրենից բացի ուրիշ ոչ մեկի չի սիրում»։
Գրքի հեղինակը նաև պնդում է, որ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Սարկոզին փորձել է իր սիրտը կրկին նվաճել՝ խոստանալով, որ Սեսիլիան կդառնա Ֆրանսիայի «նոր Ժակլին Քենեդին», սակայն կինը մերժել է։