Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծնվել է հայտնի պարող, ոճաբան-վարսահարդար Եսայիի երկրորդ երեխան: 3 կգ, 380 գրամ քաշով և 50 սմ հասակով աղջնակին զույգը որոշել է Սիլվի կոչել' հորական տատիկի պատվին:

 

Նորաթուխ հայրիկը ESem.am-ին պատմեց իր ուրախության մասին և խոսեց զգացողությունների մասին: «Ճիշտն ասած, աննկարագրելի զգացողություն է, առաջին աղջկաս ժամանակ ապրումներս բոլորովին այլ էին, հիմա' այլ. անսահման երջանիկ եմ, բոլորին ցանկանում եմ զգան այն, ինչ ես եմ հիմա զգում: Թող բոլորն էլ ծնող դառնալու բերկրանքը վայելեն»,- ասաց Եսային:

 

Նորաթուխ հայրիկի հավստմամբ' առաջնեկը դեռ չի գիտակցում, որ իրենց ընտանիքը համալվել է ևս մեկով. նա դեռ չի տեսել քույրիկին: Այս պահին ծննդկանն ու նորածինն իրենց լավ են զգում և պատրաստվում են երկու օրից տուն գնալ:

ESem.am-ը շնորհավորում է զույգին և անհոգ մանկություն մաղթում Սիլվիին:

 

 

Ուրախալի լուրը' Մերի Պողոսյանի