Քիմ Քարդաշյանը կրկին քննադատության թիրախ է դարձել բիկինիով նոր սելֆիի հրապարակումից հետո։ Երկրպագուները նրան մեղադրել են չափից դուրս ֆոտոշոփի մեջ՝ լուսանկարում նկատելով «բացակայող» միջնամատը։
«Ես պարզապես փորձում եմ @skims բիկինին եւ աղոթում եմ, որ Լոս Անջելեսում ընդմիշտ անձրեւ չգա»,- մակագրել է իր լուսանկարը 42-ամյա ռեալիթի աստղը։
Մինչ շատ երկրպագուներ գնահատում էին նրա գայթակղիչ բարեմասնությունները, մյուսները մեկնաբանում էին, թե որքան է կադրը ծանրաբեռնված ֆոտոշոփով:
«Որտե՞ղ է միջնամատը», - հարցրել է մի երկրպագու, իսկ մյուսն ավելացրել է. «Ինչու է այս լուսանկարն այդքան խմբագրված․․․ աջ կողմի մատը ջնջվել է, իսկ ձախ կողմի ներքին ազդրերը՝ պիքսելացված են։ «Ինչու՞ են ազդրերդ պիքսելավորված», - մեկնաբանել է երրորդ քննադատը: «Խմբագրման ծավալն աբսուրդ է։ Պարզապես սովորական լուսանկար տեղադրեք: Ոչ ոքի չի հետաքրքրում…. Դու 40 տարեկան ես»,- գրել է մեկ ուրիշը։
Քարդաշյանի մի քանի երկրպագուներ մեկնաբանություններում պաշտպանել են նրան՝ բացատրելով, որ նրա մատները կարող են ծուռ լինել՝ սարքը հեռախոսի հետեւի մասում նստած փոփ ջեկից բռնելու պատճառով։