Սունկը լայնորեն օգտագործվում է տարբեր կերակրատեսակներ պատրաստելու համար: Այն ունի բարձր սննդարար հատկություններ, պարունակում է այնքան սպիտակուցներ, որքան կա մսի մեջ:
Սնկերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանցում օրգանիզմի համար շատ օգտակար նյութեր կան: Պարզվել է, որ 100 գրամ սնկի մեջ պարունակվում է ավելի շատ ֆոսֆոր, քան նույնքան ծովամթերքում:
Շամպինյոն սնկերը մեծ քանակությամբ ամինաթթուներ են պարունակում (լիզին, արգինին), որոնք նպաստում են հիշողության, սեռական ֆունկցիայի բարելավմանը, խոլեսթերինի մակարդակի նվազեցմանը և կանխում են աթերոսկլերոզի և դրա հետ կապված սրտային և ուղեղի մի շարք հիվանդությունների զարգացումը:
Բացի այդ, սունկը ածխաջրածնի ամենացածր պարունակությամբ սննդամթերքներից է, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում սունկ օգտագործել նաև շաքարախտով հիվանդ լինելու դեպքում:
Սնկերի բաղադրության մեջ կա B վիտամին, որն օգնում է պաշտպանել կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի բջիջները:
Այս մթերքի պարբերական օգտագործումը կարգավորում է նաև սեռական ֆունկցիան: