Ճապոնացի գիտնականները հետազոտություններ են անցկացրել, որոնց ընթացքում ուսումնասիրել են սոխի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա: Բացահայտվել է, որ սոխը նպաստում է դրական էմոցիաների ընկալմանը և հիշողության վերականգմանը: Պատճառն այն է, որ սոխի մեջ առկա են միացություններ, որոնք հայտնվելով արյան մեջ, երիտասարդացնում են բջիջները և խթանում դրանց աշխատանքը: Հետազոտողները խորհուրդ են տալիս սոխն օգտագործել մեղրի հետ: Նման սննդակարգը հատկապես առողջարար է մեծահասակներին, ովքեր նախատրամադրված են սկլերոզի: Ավելի վաղ բացահայտվել էր, որ քաղցկեղից խուսափել հնարավոր է, եթե կերակրացանկում շատ լինեն սոխը, սխտորը, լոլիկը, խաղողն ու կարմիր գինին, դրանք օրգանիզմում կատարում են, այսպես ասած, "բնական քիմիաթերապիա":