Life.panorama.am-ը գրում է.
«TellSpec» սքանների օգնությամբ մարդը կարող է իմանալ սննդի մեջ առկա բոլոր ակտիվ և քիմիական հավելումների, սննդի բաղադրության, կալորիաների քանակի մասին:
Սքաներն իրենց ներկայացնում է կոճակով մի փոքրիկ սարք, որը կարելի է դնել գրպանի կամ էլ ձեռքում պահել:
Լազերային ճառագայթների օգնությամբ, սքաները կստանա բոլոր անհրաժեշտ տվյալները, որոնք էլ կուղարկի հատուկ վերլուծական կետրոն: Որոշ ժամանակ անց սմարթֆոնների վրա սննդի վերաբերյալ տեղեկատվություն կհայտնվի:
Սքաներ արտադրող ընկերությունը նաև նշում է, որ սարքի միջոցով կարելի է ապակու կամ էլ պլաստի տարրայի մեջ եղած ուտելիքի բաղադրությունը ստուգել: