Tert.am-ը գրում է.

 

 Tatler ամսագիրն ուշագրավ ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է Հոլիվուդի ամենագեղեցիկ ու տաղանդավոր դերասանուհիներից մեկի՝ Անջելինա Ջոլիի 5 ամենաբացասական ֆիլմային կերպարները։

Օլիմպիադա թագուհի

Ռեժիսոր Օլիվեր Սթոունի «Ալեքսանդր» դրամայում Անջելինա Ջոլին խաղացել է Ալեքսանդր Մակեդոնացու (Քոլին Ֆարել) մոր՝ Օլիմպիադա թագուհու դերը։ Թեև դա մտացածին կերպար է, այնուամենայնիվ Ջոլին մեծ վարպետությամբ է մարմնավորել չքնաղ չարագործին։ Սկզբում Օլիմպիադան «օգնում է» մահանալ իր ամուսնուն՝ միաչքանի արքա Ֆիլիպին, իսկ հետո գահին նստեցնում որդուն ու նրա օգնությամբ գրավում քաղաքներ ու երկրներ։

Ֆիլմն ավելի թեժացնելու համար ռեժիսորը Մակեդոնացու ու Օլիմպիադայի հարաբերություններում արյունապղծության թեթևակի ակնարկ է արել, իսկ տեսարանն առավել տպավորիչ դարձնելու համար Օլիմպիադայի սենյակը լցրել է թունավոր օձերով, որոնց հետ Ջոլիի հերոսուհին շատ լավ լեզու է գտել։

Ջուլյա Ռասել

«Գայթակղություն» ֆիլմում հարուստ կուբացի առևտրական Լուիս Անտոնիո Վարգասը (Անտոնիո Բանդերաս) չէր էլ կարող կասկածել, թե ինչ «օձի» էր տաքացրել իր կրծքին։ Նրա ամերիկացի կինը՝ գեղեցկուհի Ջուլյա Ռասելը (Անջելինա Ջոլի), խաբեբա ու գող դուրս եկավ ու կոտրեց ամուսնու սիրտը։

Ջեյն Սմիթ

«Պարոն և տիկին Սմիթները» ֆիլմում անգամ փորձառու ընտանեկան հոգեբանը չէր ենթադրում, որ իրեն դիմած գեղեցկուհի Ջեյնն իրականում սառնարյուն մարդասպան է։ Անակնկալի է գալիս նաև նրա ամուսին Ջոն Սմիթը (Բրեդ Փիթ)՝ պարզելով ողջ իրականությունը կնոջ մասին։ Սակայն ֆիլմի վերջում արհեստավարժ մարդասպան Ջեյնի սիրտը հալչում է և փոխհրաձգության լարված տեսարանը վերածվում է կրքոտ անկողնային տեսարանի։

 

 

Շարունակությունը` այստեղ: