Այսօր Հոլիվուդի ամենասիրված դերասանուհիներից Անջելինա Ջոլիի ծննդյան օրն է: Կինոռեժիսոր, սցենարիստ և հումանիտար Ջոլին դարձավ 41 տարեկան։ Նա արժանացել է «Օսկար» մրցանակի, ինչպես նաև «Ոսկե Գլոբուս» (3 անգամ) և ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակի (2 անգամ): 2014 թվականին ստացել է Ջին Հերշոլտի անվան մրցանակ:

Զբաղվում է բարեգործությամբ, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է։ Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերոսանուհիների՝ Forbes ամսագրի կազմած ցանկում ընդգրկվել է 2009, 2011 և 2013 թթ.: Բազմիցս անվանվել է աշխարհի ամենագեղեցիկ կին և մշտապես գտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում:

2011 թ. Ջոլին նկարահանել է «Այրան և մեղրի սահմանագծին» ֆիլմը՝ հանդես գալով որպես ֆիլմի սցենարիստ, պրոդյուսեր ու ռեժիսոր։

Անջելինա Ջոլին ներկայումս ապրում է դերասան Բրեդ Փիթի հետ։ Նրանք դաստիարակում են իրենց վեց երեխաներին, որոնցից երեքն իրենց կենսաբանական երեխաներն են, երեքը՝ որդեգրված։

Голливудская актриса Анджелина Джоли отметила 41-й день рождения