Դեռևս երկու տարի առաջ իրար տեր և հնազանդ լինելու խոստում տված դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանն ու կինը' Մերին, այսօր տոնում են իրենց ամուսնության 2 ամյակը: ESem.am-ի հետ զրույցում Անդոն նշեց, որ պատրաստվում են առանձնանալ և ինչ-որ գողտրիկ վայրում երկուսով նշեն իրենց միությունը:

«Մենք չենք սիրում նախապես ծրագրել մեր օրը, կախված տրամադրությունից, այդ պահին կորոշենք ուր գնանք և ինչ անենք, բայց այն, որ մի բան կանենք, հաստատ է»,- ասաց Անդոն, ով չի հիշում, թե ամուսնության մեկամյակի կապակցությամբ ինչ է նվիրել կնոջն ու ինչպես են անցկացրել այդ օրը: «Չեմ հիշում ինչ ենք արել, երևի փոքրիկով ենք զբաղված եղել և չենք նշել»:

 

Շարունակությունը` այստեղ: