Պարուհի Վիկա Մարտիրոսյանն ու ամուսինը` Պետրոս Փաշինյանը, հինգ տարի առաջ հունիսի 27-ին ամուսնացան: ESem.am-ը երիտասարդ զույգին շնորհավորել է ամուսնության 5 ամյակի կապակցությամբ և հետաքրքրվել, թե ինչպես են պատրաստվում նշել այն:

 

 

Պարուհու խոսքով` առավոտյան շնորհավորանքներ է ստացել ամուսնուց, աղջկանից, ծնողներից, այնուհետև շատ ուրախ տրամադրությամբ շտապել է աշխատանքի: «Բացի ջերմ խոսքերը, շնորհավորանքները, միմյանց փոխանցեցինք նաև մեր նվերները. ամուսնուս կողմից շատ գեղեցիկ, ոսկյա զարդ եմ ստացել, ես էլ ժամացույց եմ նվիրել նրան: Մեր ուրախությունըմեր աղջիկը,նույնպես համբուրեց, շնորհավորեց մեզ ու ասաց, որ շատ է սիրում»,-ասաց Վիկան և հավելեց, որ աղջիկը դեռ երեկվանից հետաքրքրվել է, թե ինչ օր է այսօր և ինչին են պատրաստվում ծնողները: «Երեկ հարցնում էր՝վաղն ինչ օր է մամա, ասացի` այն օրը, որ միշտ DVD-ով նայում ես. իմ ու պապայի հարսանիքի օրն է: Ինքն էլ ուրախությամբ ավելացրեց՝ փաստորեն, վաղը էլի հարսանիք եք անելու: Ասացի` նման մի բան, ուրախացավ ու ասաց` ինչ լավ է»,- ավելացրեց պարուհին, ում անակնկալները շարունակվել են նաև աշխատավայրում:

 

 

Վիկայի փոխանցմամբ` պարի ստուդիայում իր խմբի աղջիկները նախ ծաղիկներով, շամպայնով ու տորթով շնորհավորել են իրեն, այնուհետև անցել են դահլիճ աշխատելու: «Այս պահին աշխատում ենք, ավելի ուշ ընտանիքով կգնանք քաղաքից դուրս ու կնշենք մեր ամուսնության 5 տարին»,- հայտնեց պարուհին, ում խոսքով` միայն գիտի, որ ամուսինն ինչ-որ բան է կազմակերպել, իսկ մանրամասներից տեղյակ չէ: «Դեռ չգիտեմ ինձ ինչ է սպասվում»,- ասաց նա և հավելեց` եթե 5 տարին միասին են անցել, ապա մնացածը ևս կանցնեն:

 

 

Խոսելով համատեղ կյանքի ընթացքում ունեցած ձեռբերումների մասին՝ պարուհին նշեց, որ դրանք շատ են եղել, սակայն իր համար ամենամեծը Աստծո պարգևն է. «5 տարվա ամենամեծ քայլը Նանուլն է եղել՝ մեր Նանուլը: Միշտ հպարտանում և ուրախանում ենք նրանով: Կյանքում կարևոր շատ բաներ կան` աշխատանք, սիրված լինել, բայց ամենակարևորը լավ ընտանիք ունենալն է. առաջին հերթին պետք է սիրված լինես ընտանիքում: Փառք Աստծո, ես այդ ամենն ունեմ ու նաև` մայր եմ»:

ESem.am-ը շնորհավորում է զույգին և մաղթում երկար ու երջանիկ համատեղ կյանք:


Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը