Ladynews.am-ի հյուրասրահում է երգչուհի Լիլուն:

-Լիլու´, գտնվում էիք արտերկրում, կպատմե՞ք՝ ինչով էիք զբաղված և ինչո՞վ եք պատրաստվում ուրախացնել Ձեր երկրպագուներին:

-Այո´, այս տարի մեկնել եմ Ռուսաստան' Կրասնոդար մենահամերգի, այնուհետև հրավեր ստացա մասնակցելու Կոստա Բլանկայի ամենամյա նորաձևության շաբաթին, գալա-համերգին մի քանի երգ կատարեցի, այդ թվում'նաև իսպանական երգեր:

Ինչ վերաբերվում է երկրպագուներիս, ապա ասեմ, որ այս տարի արդեն հասցրել եմ բազում անակնկալներ մատուցել'նոր ձայնասկավառակի, տեսահոլովակների, և, իհարկե, մենահամերգի տեսքով, սակայն դեռ շատ մտքեր կան, որ պիտի իրականցնեմ մինչ տարվա վերջ:

600x580

 

-Կայացավ Ձեր նոր՝ «Սիրտը իմ» երգի պրեմիերան, կա՞ ինչ-որ բան, որով այս երգն առավել կարևորո՞ւմ եք ու առանձնացնում մնացած Ձեր երգերից:

-Կարծում եմ'ցանկացած երգչի համար իր յուրաքանչյուր երգը յուրովի թանկ է, և առանձնացնել մեկը մյուսից ավելի քան բարդ է, իմ պարագայում' հաստատ այդպես է:

600x580

 

-Լիլու´, Ձեզ գոհացնում և բավարարո՞ւմ է այն, ինչ Դուք անումեք՝որպես երգչուհի:

-Եթե արտիստը նոր երգեր է թողարկում, պարբերաբար տեսահոլովակներ է նկարահանում և չի դադարում ելույթ ունենալ բեմերում' միանշանակ նրան գոհացնում և բավարարում է այն, ինչ նա անում է:

 

Շարունակությունը` այստեղ: