«Հայ Սուպերսթարից» «Ընծա», ապա` «Հայաստանի ձայնը» նախագիծ. ինչպե՞ս երիտասարդ երգիչ Գրիգոր Կյոկչյանը հայտնվեց շոուբիզնեսում, ամերիկյան ի՞նչ առաջարկ է ստացել նա, արդյո՞ք կհամաձայնի ապրել և աշխատել արտերկրում: Life.panorama.am-ի հետ զրույցում երգիչը տվել է բոլոր հարցերի պատասխանները` անդրադառնալով նաև սիրո տոնին և երբևէ ստացած «սրտի կաթվածներին»:
-Գիտեմ, որ ուշ տարիքից եք սկսել երգել բեմերում. կպատմե՞ք` ինչով նշանավորվեց ձեր մուտքը երգարվեստ:
-Այո, երգել սկսել եմ 19 տարեկանից, բայց մինչ այդ ստացել էի երաժշտական կրթություն. նվագում էի դաշնամուր, իսկ 8 տարեկանից արդեն գրում է դաշնամուրային պիեսներ:
-Իսկ ինչպե՞ս հայտնվեցիք Երգի պետական թատրոնում:
-Քասթինգով անցա` «Ընծա» համահայկական մրցույթ-փառատոնին մասնակցելու:
-Երևի հենց «Ընծայից» էլ սկսվեց ամեն ինչ…
-Այո, ես գրավեցի առաջին տեղը «Գրան պրին» զիջելով Լիլիթ Հովհաննիսյանին: Դրանից հետո էր, որ Երգի թատրոնում որպես մեներգիչ աշխատելու առաջարկ ստացա:
-Բայց մինչ այդ կար «Հայ սուպերսթար» հեռուստանախագիծը…
-Այո, «Սուպերսթարի» քասթինգի գովազդը տեսնելով` մոտս երգելու ցանկություն առաջացավ, և որոշեցի մասնակցել: Այդ ժամանակ 19 տարեկան էի: Մրցույթից հետո սկսեցի լրջորեն զբաղվել երգելով:
-Ժյուրիի անդամներից ո՞վ ամենաուժեղ ազդեցությունն ունեցավ ձեզ վրա:
-Սիրում եմ Եգոր Գլումովին`որպես զարգացած մարդ. նա էր ինձ դուր գալիս:
-Ի՞նչ տվեց «Սուպերսթարը»:
-«Սուպերսթարը» հեռուստաշոու է. այնտեղ, որպես այդպիսին, չեն աշխատում: Այդ մրցույթից հետո հասկացա, որ լավ չեմ երգում և սկսեցի լրջորեն զբաղվել երգարվեստով: Մրցույթն ինձ ուժ տվեց. դա էր գլխավոր ձեռքբերումը:
Շարունակությունը` այստեղ: