«Ժողովրդական երգիչ» նախագծից հայտնի Մասիս Հունանյանն այսօր մենահամերգ կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում: Վերջին փորձերին զուգահեռ նա պատասխանեց ESem.am-ի բլից հարցերին: Առաջարկում ենք կարդալ նրա հետ զրույցն, ապա ծանոթանալ ESem.am-ի առաջարկած վիկտորինայի պատասխաններին:


 



-Ե՞րբ ես առաջին անգամ բեմ բարձրացել:


- Քանի որ ես Ջավախքից եմ, առաջին  քայլերս այնտեղ են եղել: «Ջավախք» ազգագրական երգի պարի համույթի մեներգիչն էի, 5 տարեկան էի, երբ տեղի ունեցավ մեր մարզային փառատոնն ու առաջին անգամ բեմ բարձրացա:

 

Ո՞րն է եղել առաջին երգդ:


-  «Ես պուճուր, յարս պուճուր» ժողովրդական երգով «Ջավախքի ձայնի» ժամանակ գրան պրի եմ շահել: Իսկ իմ երգը եղել է «Դու իմ հայրենիքը», որը գրել եմ 7 տարեկանում:

 

-Ո՞ր շրջանն է բեկումնային եղել քո կարիերայում: 


- «Ժողովրդական երգչին» մասնակցելուց հետո մոտս ստեղծագործական բուռն կյանք սկսվեց:

 

-Մասնագիտությամբ ո՞վ ես:


-Երգիչ: Սովորում եմ Երևանի Պետական Կոնսերվատորիայի ժող-վոկալ բաժնում: Առաջին կուրս եմ:  

 

- «Ժողովրդական երգիչ» նախագծում մոտ էիր հաղթանակինսակայն չհաղթեցիրշա՞տ ես սրտնեղել:


- Ինձ համար հիմնականում երիտասարդությունն էր քվեարկում: Բնականաբար, փոքր-ինչ հուզմունք կար, սակայն երբ մտածում ես, որ շատերը քեզ ճանաչեցին, սիրեցին և հետագա կարիերայիդ համար հիմք ունես, նախագծից դուրս մնալուց չես նեղվում: Դրանից հետո կային անելիքներ, որոնք այսօր ակնհայտ են:  Վաղը մենահամերգ կունենամ Երևանում, պարբերաբար արտերկիր եմ մեկնում մենահամերգներով, շուտով կլինի երրորդ տեսահոլովակս: Դա ինձ համար ավելին է, քան հաղթանակը:

 

 

 

 

Ո՞րն է ամենամեծ ձեռքբերումդ:


- Կարծում եմ՝ առջևում շատ ձեռքբերումներ կլինեն, այս պահին ամենամեծ ձեռքբերումս մենահամերգս է, որը, հուսով եմ, հաջող կանցնի:

 

Ի՞նչ է քեզ պետք երջանկության համար:


- Որպեսզի ընտանիքիս համար խաղաղ պայմաններ լինեն, իմ կյանքում լինի մեկը, ով ինձ լիարժեք կհասկանա, կուրախանա իմ ձեռքբերումներով, ոչ թե տեղի-անտեղի խանդի տեսարաններ կսարքի:

 

-Իսկ անձնական կյանքդ ի՞նչ փուլում էԸնտրյալ ունե՞ս:


-Այդ մասին փորձում եմ շատ քիչ խոսել, բայց կասեմ, որ իմ սիրտն արդեն ազատ է: Ընտրության հարցում շատ դժվար եմ կողմնորոշվում: Հիմա, բնականաբար, չեմ կարող մտածել այդ մասին, քանի որ աշխատանքային շատ անելիքներ ունեմ: Ծրագրերս իրականացնելուց հետո կմտածեմ այդ մասին:

 

 

 

 

ESem.am առաջարդրել էր նաև վիկտորինաորի առաջին երեք ճիշտ պատասխանողներընվեր կստանան Մասիս Հունանյանի մենմահամերգի 2-ական հրավիրիատոմսՄասիսիառաջադրած հարցի ճիշտ պատասխանն էր՝ «Ժողովրդական երգիչ» նախագծիշրջանականերում նրան անվանում էին՝ «նախագծի մռութը»:) 


Հաղթող են ճանաչվել՝ Լոլա Սարգսյանը,Գայանե Կիրակոսյանը և Նարե Հ-յանը:



Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը