Ողջույն բոլորին: FashionYan-ն այսօր ձեզ կպատմի հանրահայտ իտալական Dolce & Gabbana բրենդի մասին ;)

dolce-gabbanaDolce & Gabbana բրենդը ստեղծվել է 1985 թվականին' դիզայներներ Դոմենիկո Դոլչեի և Ստեֆանո Գաբանայի կողմից: Նրանք ծանոթացել են, երբ Դոմենիկոն աշխատանքի է անցել Ստեֆանոյի ատելյեում:

DolceGabbana-1-Spring-Summer-2008-Fashion-Wallpaper.Jpg

1982 թվականին նրանք հիմնում են սեփական նորաձևության տունը: Սկզբնական շրջանում այս երկու դիզայներները աշխատում են առանձին անվան տակ, սակայն ծախսերը տնտեսելու նպատակով որոշում են ընդհանուր անունով աշխատել, և երեք տարի անց' 1985 թվականին, հիմդարվում է Dolce & Gabbana նորաձևության տունը: Նույն թվականի հոկտեմբերին Միլանի նորաձևության շաբաթի շրջանակներում կայանում է նրանց հավաքածուի առաջին ցուցադրությունը' Real Women անվանումով: Ուշագրավ է, որ ցուցադրությանը մասնկացել են ոչ թե պրոֆեսիոնալ մանեքենուհիներ, այլ սովորական կանայք, քանի որ դիզայներները բավական գումար չունեին մանեքենուհիներին վճարելու համար: Գումար չկար նաև հավելյալ աքսեսուարների համար, այդ պատճառով ցուցադրությանը մասնկացող կանայք կրում էին իրենց սեփականը: Այս ցուցադրության մասին խոսեցին, գրեցին, սակայն այն կոմերցիոն հաջողություն չբերեց դիզայներներին, և նրանք մտադիր էին փակել իրենց նորաձևության տունը, սակայն վերջին պահին Դոլչեի ընտանիքը հատկացրեց նրանց անհարժեշտ գումարը' աշխատանքները շարունակելու համար:

Bianca-Balti-Dolce-Gabbana-Eyewear-03

Մի քանի ամիս անց Milano Collezioni-ի ցուցադրության ժամանակ Դոլչեն և Գաբանան ներկայացրին իրենց երկրորդ հավաքածուն, որն էլ նրանց հաջողություն բերեց: 1986 թվականին Միլանում բացվեց Dolce & Gabbana-ի առաջին խանութը, իսկ 1990 թվականին թողարկվեց տղամարդկանց հագուստի առաջին հավաքածուն, որը մրցանակի արժանացավ հեղինակավոր Woolmark Award-ում: Սակայն իտալացի դիզայներներին մեծ ճանաչում բերեց երգչուհի Մադոննան, ով նրանց պատրաստած կորսետով քայլեցԿաննի կինոփառատոնի կարմիր գորգի վրայով:

img-1742

1992-ին թողարկվեց Dolce & Gabbana-ի առաջին օծանելիքը' Dolce & Gabbana Parfum-ը, որը նույնպես մրցանակի արժանացավ: Իսկ 1996 թվականի գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությունը իսկական հաջողություն և ճանաչում բերեց նրանց: Այն պատվիրեցին աշխարհի 650 խանութներ:

Ամեն ինչ նորմալ էր ընթանում միայն մինչև 2009 թվականը: Հենց այդ տարում Իտալիայի կառավարությունը դիզայներներին մեղադրեց հարկերը վճարելուց խուսափելու մեջ և դատապարտեց նրանց 1 տարի, 8 ամսվա ազատազրկման:

Ներկայումս Dolce & Gabbana-ն 2 գլխավոր հոսք ունի' Dolce&Gabbana, որը գրվում է առանց պրաբելների, և D & G-ն, որն արտադրում է հիմնականում ժամացույցներ և քաղաքային ոճի նորաձև հագուստ: