18 տարի տևած ամուսնությունից հետո Վալերի Միլաձեն որոշել է ամուսնալուծվել կնոջից: Այս մասին հայտնում է «lady.mail.ru»-ն: Ինքը երգիչը բաժանման կապակցությամբ որևէ մեկնաբանություն չի տվել, իսկ ահա նրա կինը պատմել է, որ ամուսնալուծության դիմելու ամուսնու մտադրության մասին իմացել է թերթերից՝ ամբողջ երկրի հետ միասին:
«Չեմ թաքցնի, շատ զարմացել եմ: Անձամբ չեմ տեսել և չեմ կարդացել հայցադիմումը: Ավելին ասել չեմ կարող: Ինձ ժամանակ է պետք ստեղծված իրավիճակը գնահատելու և ճիշտ եզրակացություններ անելու համար», - Իրինայի խոսքերն է մեջբերում «Комсомольская правда»-ն:
Չնայած հանգամանքին, որ ԶԼՄ-ների պնդմամբ, Միլաձեն չի տեղեկացրել կնոջն իր որոշման մասին, այնուամենայնիվ, նա ազնիվ է գտնվել՝ չգնալով «ունեցվածքի բաժանման» հանրային «տարբերակին»:
Նախկին ամուսինների միջև տարաձայնությունների մասին լրատվամիջոցները լռում են: «Леди Mail.Ru»-ն էլ կարծում է, որ շատ աստղեր պետք է օրինակ վերցնեն նրանցից, քանի որ զույգը որոշել է բաժանվել հանգիստ, առանց փոխադարձ վիրավորանքների: