Comment Out ծրագրի հաղորդավար Վլադիմիր Մարկոնին հայտարարել է, որ Քրիստինա Ասմուսի եւ Գարիկ Խարլամովի «ամուսնալուծության» մասին լուրը կատակ էր՝ հումորային առաջադրանք նախագծի մասնակիցների համար։ Այս մասին շոումենը պատմել է «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում։
«Այո, իհարկե, նրանք մասնակցել են նախագծին։ Եվ հրաշալի է, որ այդ ուրախ խաղարկությունն ու չար կատակն այդքան հետաքրքրել է մեդիային», — հայտարարել է Մարկոնին։
Նրա խոսքով՝ զույգին բաժին է հասել սինխրոն առաջադրանքը, որը պետք է միասին կատարվեր։ «Մեր վերջին ռաունդում, երբ հաշիվը հավասար է լինում կոպեկ ենք նետում (որպեսզի որոշենք հաղթողին), բայց այս անգամ մենք որոշեցինք, որ նրանք պետք է կատարեն մեկ պատիժ երկուսի համար», — հավելել է Comment Out-ի հաղորդավարը:
Ավելի վաղ Comedy Club-ի ռեզիդենտ Գարիկ Խարլամովը պատմել էր դերասանուհի Քրիստինա Ասմուսի հետ ամուսնալուծության մասին։ Համապատասխան հայտարարությունը նա արել է իր Instagram-ում։ Քրիստինան նույնպես գրառում էր հրապարակել, որում գրել է, որ «ոչ ինքնամեկուսացումը, ոչ էլ երրորդ անձը դրանում մեղավոր չեն»: