Երգչուհի Ռիհանայի և Էմինեմի համատեղ «The Monster» հոլովակը The Official UK Top 40 Singles Chart երաժշտական հիթ-շքերթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը:
«The Monster» երգով Ռիաննան 7-րդ անգամ հայտնվել է առաջատարի դիրքում ՝ գերազանցելով հանրահայտ Էլվիս Փրեսլիի և The Beatles խմբի ռեկորդը:
Էլվիսը հիթ-շքերթում առաջատարի դիրքերում է եղել 1957-1963թթ.-ին, իսկ The Beatles-ը' 1963-1969թթ.-ին:
Ռիհանան առաջին անգամ հիթ-շքերթը գլխավորել է 2007թ.-ին՝ «Umbrella» երգով: