Elle հանդեսի համարը՝ նվիրված Ֆրանսիայի նախագահի կնոջը՝ Բրիժիտ Մակրոնին, դարձել է հրատարակության ամենավաճառվող թողարկումը վերջին տասը տարվա ընթացքում: Ամբողջ աշխարհում ընթերցողները ձեռք են բերել արդեն ավելի քան կես միլիոն օրինակ, օգոստոսի 27-ին հայտել է Le Journal du Dimanche թերթը, որն, ինչպես եւ Elle-ը, պատկանում է Ֆրանսիայի Lagardere մեդիա-հոլդինգին:
Elle-ի համարը՝ Ֆրանսիայի առաջին տիկնոջ 10-էջանոց բացառիկ հարցազրույցով եւ շապիկին նրա լուսանկարով, լույս է տեսել տակավին օգոստսի 18-ին: Հանդեսի ձեռք բերված համարների թիվը կազմել է 530 հազար: Համացանցում առաջին տիկնոջ հետ զրույցն ընթերցել է ավելի քան 30 միլիոն մարդ:
Մակրոնն ընթերցողներին հաղորդակից է դարձրել պետության ներկայիս ղեկավարի հետ իր սիրո պատմությանը, պատմել Ելիսեյան պալատում անցկացրած առաջին օրերի մասին:
Le Journal du Dimanche-ը նշում է, որ համարը հաջողություն է ունեցել ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ այլ երկրներում, առանձնապես ԱՄՆ-ում եւ Գերմանիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: