Բևերլի-հիլզում գտնվող տունը, որտեղ ապրել է Էլվիս Փրեսլին, այժմ վարձով է տրվում: Այդ մասին օգոստոսի 7-ին հայտնել է TMZ առցանց-պորտալը: Չորս ննջարաններով, վեց լոգասենյակներով եւ ապակե պատերով ընդարձակ տունը կարելի վարձել մեկ գիշերվա համար 4 հազար դոլարով: Ընդ որում այնտեղ կարելի է մնալ ոչ պակաս, քան հինգ գիշեր:Քարաժայռի վրա գտնվող հողամասում նաեւ առանձին տնակ կա հյուրերի համար:

 

Այստեղ պահպանվել են նաեւ դարպասները, որոնց մոտ երգիչը 1960-ական թվականներին դիմավորում էր իր երկրպագուներին: Էլվիս Փրեսլին (1935-1977 թթ.) ամերիկացի երգիչ է եւ դերասան, հայտնի է որպես ռոք-ն-ռոլի արքա: Երաժիշտը դարձել է առաջին կատարողներից մեկը, որը ներացվել է ռոք-ն-ռոլի Փառքի սրահում: Նա Gremmy չորս մրցանակի դափնեկիր է, այդ թվում՝ կյանքի օրոք ունեցած իր ձեռքբերումների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: