Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կնոջ՝ Սամանտա Քեմերոնի հետ միասին այցելել է Լոնդոնի Neasden Temple տաճարը՝ մասնակցելու հնդկական Դիվալի տոնակատարությանը:
Ինչպես ներկայացնում է The Telegraph-ը՝ Սամանտա Քեմերոնը Դիվալի լույսի փառատոնին ներկայացել է հնդկական սարիով, ինչպես տեղացի հնդկուհիները, մինչդեռ վարչապետը կրել է ավանդական պաշտոնական կոստյումը: 42-ամյա Սամանտան նախընտրել է կրել գունագեղ սարի՝ զարդարված տարբեր ասեղնագործ նախշերով:
Տոնակատարության ժամանակ Քեմերոն ամուսինները մասնակցել են նաև Դիվալիի ավանդական ծիսակատարություններին: