Շվեդ գիտնականները պարզել են, որ երեխաները կարող են զգացմունքային վնասվածք տանել, եթե նրանց ծնողները չափից շատ են տարված բջջային հեռախոսներով: Ինչպես հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ նման ընտանիքներում երեխաները տառապում են ուշադրության պակասից:
Սթոքհոլմում յուրաքանչյուր 3-րդ երեխան բողոքում է, որ իր ծնողներն ավելի շատ ուշադրություն են դարձնում հեռախոսին, քան՝ իրենց:
YouGov հետազոտական կենտրոնը վերջերս հրապարակել է շուրջ 500 ծնողների շրջանում անցկացրած սոցհարցման տվյալները: Յուրաքանչյուր 5-րդ երեխան գեթ 1 անգամ խնդրել է մի կողմ դնել սարքը, որպեսզի իր հետ խաղան:
Բժիշկ Լարս Գուստաֆսսոնը պատմել է, որ ընկճախտի մեջ գտվող ծնողները փորձում են իրականությունից հեռանալ համակարգչային խաղերի և սոցցանցերի միջոցով, ինչի արդյունքում երեխաները մնում են առանց վերահսկողության: