Կանադացի գիտականները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում եկել են այն եզրակացության, որ լիալուսինը վատ է ազդում երեխաների քնի վրա, նրանց քունը դառնում է անհանգիստ, և առավոտյան նրանք իրենց վատ են զգում: Ինչպես հայտնի է, մարդու ինքնազգացողությունը կախված է քնի որակից:

Միևնույն ժամանակ գիտնականները նշում են, որ լիալուսինը չի ազդում մեծերի քնի վրա: Այն բացասաբար է ազդում միայն մինչև 11 տարեկան երեխաների քնի վրա:

Հետազոտությունը տևել է մեկ շաբաթ: Ուսումնասիրությանը 6 հազար երեխա է մասնակցել: