Իսպանացի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ մեծ քանակությամբ շոկոլադ ուտելը նպաստում է քաշը կորցնելուն:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ իսպանացի հետազոտողներն ուսումնասիրել են 12-17 տարեկան 1500 պատանիների դիետաներն ու առողջ ապրելակերպը 9 եվրոպական երկրներում, ներառյալ' Իսպանիան և Բրիտանիան:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ մարդիկ, ովքեր մեծ քանակությամբ շոկոլադ են ուտում, միջին հաշվարկներով ճարպի շատ ցածր մակարդակ են ունենում իրենց օրգանիզմում: Հետազոտության մասնակիցները խոստովանել են, որ անկախ տարվա եղանակից' ակտիվ մարզվում են և դիետա են պահում երբեմն:
Շոկոլադը նաև դրական ազդեցություն է ունենում առողջության վրա՝ նպաստելով արյան շրջանառությանը, արյան ճնշման կարգավորմանը և սրտի առողջությանը: