Գրախանութում տարածված շոկոլադի բույրը խրախուսում է ավելի շատ սիրվեպեր և խոհանոցային գրքեր գնել, սակայն թույլ ազդեցություն է ունենում այլ ժանրի ստեղծագործությունների վաճառքի վրա: Այս մասին ասվում է Journal of Environmental Psychology Articles պարբերականում հրապարակված հետազոտության արդյունքների մեջ, ներկայացնում է РИА Новости-ն:

Նախքան հետազոտությունը սկսելը գիտնականները հարցում են իրականացրել ուսանողների շրջանում, ովքեր 10 ժանրերից բաղկացած ցուցակից ընտրել են այն ժանրերը, որոնք առավել շատ են ասոցացվել շոկոլադի բույրի հետ: Ամենից շատ ուսանողներն ընտրել են սննդի և խմիչքի մասին գրքերն ու սիրավեպերը:

Այնուհետև հետազոտության հեղինակները 10 օրերի ընթացքում Բելգիայի գրախանութներից մեկում շոկոլադի բույր են տարածել և հետևել են հաճախորդների վարքին: Ուսումնասիրելով 63 տղամարդկանց և 138 կանանց վարքագիծը՝ գիտնականները պարզել են, որ խանութի այցելուները 3.5 անգամ ավելի հաճախ են հետաքրքրվել խոհարարական գրքերով և սիրավեպերով և գրեթե 6 անգամ ավելի հաճախ գնել են դրանք, քան բույրի բացակայության ժամանակ: