Tert.am-ը գրում է.

 

Մուգ շոկոլադի` առողջության վրա ազդեցությանը նվիրված լայնածավալ հետազոտություններ են անցկացվում` պարզելու, թե արդյո՞ք դրա սնուցիչները կարող են նպաստել սրտի և ուղեղի կաթվածներից խուսափելուն:

 

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` հետազոտությունն արդեն ցույց է տվել, որ կակաոյի բաղադրության մաս կազմող տարրերը, որոնք կարելի է ընդունել հաբերի տեսքով, կարող են կարգավորել արյան ճնշումը և խոլեստերինի մակարդակն արյան մեջ: Օգտակար սնուցիչները հաճախ քայքայվում են շոկոլադի պատրաստման գործընթացում:

 

ԱՄՆ-ի՝ Սրտի, թոքերի և արյան ազգային ինստիտուտի առաջիկա հետազոտությանը ներգրավվելու է 18000 մարդ, որոնց կտրամադրվեն կակաոյի սնուցիչներից պատրաստված թուրմի բարձր կոնցենտրացիա ունեցող հաբեր:

 

Իսկ ներկայիս ուսումնասիրություններն արդեն պարզել են, որ մուգ շոկոլադը դրական ազդեցություն է թողնում օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ աղեստամոքսային տրակտում հայտնվելով' շոկոլադն ստիպում է օրգանիզմի միկրոֆլորային՝ բորբոքային գործընթացները կարգավորող նյութեր արտադրել: