Զարմանալի է, բայց տղաները մեծամասամբ բավականին ամաչկոտ են: Նրանք կարող են 20 անգամ օդապարիկով թռչել, բայց հավանած աղջկան ժամադրության կանչելիս արդեն ընկնում են կասկածների մեջ: «Իսկ եթե ընկեր ունի», «Իսկ եթե մերժի», «Իսկ եթե ծաղրի», «Իսկ եթե նրա ճաշակով չեմ»: Հենց այս և նմանատիպ հարցերն են կանգնեցնում տղաներին:

Ուստի պետք է մաքսիմալ հեշտացնել տղաների կյանքն ու ինքնավստահություն սերմանել: Ինչպե՞ս: Շատ հեշտ:

 

1. «Ոչ» մատանիներին

Ընդհանրապես լավ կլինի ազատել ձախ ձեռքը ցանկացած տեսակի մատանիներից: Նա կարող է մոռանալ, թե մատներից որ մեկն է «վտանգավոր» համարվում, ուստի անգամ բութ մատի մատանին կարող է վախացնել նրան:

 

2. Հստակ հասկացրու նրան, որ ազատ ես

Երբ նա հարցնում է, թե ինչ պլաններ ունես հանգստյան օրերի համար, դժվար թե նրան հետաքրքիր լինի, որ դու որոշել ես գնալ գեղեցկության սրահ դեպիլյացիայի: Նա ի նկատի ունի արդյո՞ք կա մեկը, ում հետ ազատ ժամանակ ես անցկացնում: Ուստի պետք է հստակ պատասխանել' պլաններ չկան, ազատ եմ: Իսկ եթե կան, հստակ ասա, որ պլաններիդ մեջ մտնում են ընտանիքիդ անդամները կամ ընկերուհիներդ:

 

3. Եթե ծնողներիդ հետ ես ապրում, միանգամից ասա դա

Դժվար թե դա նրան վախացնի, բայց միանգամից կհասկանա, որ ամուսնացած կամ նշանված չես:

 

4. Խոսելով վերջին ճանապարհորդության կամ հանգստի մասին, հստակ ասա, որ գնացել էիր ընտանիքիդ կամ ընկերներիդ հետ:

 

5. Եթե վերոնշյալ կետերը չեն ազդում...

Դա նշանակում է, որ պետք է մի-փոքր ավելի համարձակ լինես և գուցե ինքդ նրան ժամադրության հրավիրես: Դա կարող է հնչել ընկերական տոնի մեջ, թե ինչ ընթացք կստանա հանդիպումը, կերևա հետո:

 

Հեղինակ՝ Mari Love