Aroxj.am-ը գրում է.

 

Ցիստիտը տհաճ հիվանդություն է հատկապես հղիության ընթացքում։ Բժշկությունը սա կապում է ապագա մայրերի օրգանիզմի կառուցվածքի, ինչպես նաև հղիության ընթացում օրգանիզմում կատարվող ֆիզիոլոգիական և հորմոնալ փոփոխությունների հետ։


Ի՞նչ է ցիստիտը հղիության ընթացքում


Ցիստիտը միզապարկի պատերի բորբոքումն է։ Սա շատ հաճախ ձեռք է բերում ուրոլոգիական վարակիչ և ոչ վարակիչ հատկություններ։ Վարակիչ ցիստիտը կարող է հանգեցնել պայմանականորեն պաթոգեն միկրոֆլորայի, իսկ ոչ վարակիչը՝ թուլության, հոգնածության, իմունիտետի նվազեցման, կարող է գրգռել միզապարկի և միզուղու թաղանթը։


Ցիստիտը հղիության վաղ շրջանում


Հղիության վաղ շրջանում ցիստիտը նույնիսկ օրինաչափ է համարվում: Շատ հաճախ կանայք ցիստիտի պատճառով այցելում են բժշկի և հանկարծակիի են գալիս իմանալով, որ հղի են: Հետևաբար, հղիության վաղ շրջանում մասնագետներն այս հիվանդությունը դիտարկում են իբրև սովորական երևույթ։ Սա հղի կանաց մոտ տեղի է ունենում հորմոնալ ֆոնի փոփոխություններից։ Իմունիտետի թուլացումից կարող են առաջանալ նաև վարակներ, որոնք իրենց հերթին հայտնվելով միզապարկի մեջ առաջացնում են բորբոքում։ Բացի այդ, եթե մինչ հղիությունը ունեցել եք միզապարկի բորբոքումներ, ապա էլ ավելի մեծ է հղիության ընթացքում ցիստիտ ունենալու հավանականությունը։

 

 

Շարունակությունը` այստեղ: