Աշխարհի ամենաբարձրահասակ մարդը՝ Սուլթան Քյոսենը, գտել է իր երազանքների կնոջը և պատրաստվում է ամուսնանալ նրա հետ:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ազգությամբ թուրք ագարակատերը, ում հասակը 2.5 մետր է, այսօր ամուսնանում է մոտ 175սմ հասակ ունեցող Մերվե Դիբոյի հետ: Սուլթանը ասել է, որ նա այն կինն է, ով կարող է երջանկացնել իրեն:
Քյոսենը նաև հանդիսանում է Գինեսի գրքի ռեկորդակիր՝ իր 27.5 սմ երկարությամբ ձեռքի ափերի և 36.5 սմ երկարությամբ ոտնաթաթերի համար:
Հսկա հասակ ունեցող տղամարդն իր հարսանեկան արարողությանը, որը տեղի է ունենալու Թուրքիայի Մայադին քաղաքում, մասնակցելու է հրավիրել քաղաքական գործիչների և բարձրաստիճան պաշտոնյաների:
Քյոսենը աշխարհի ամենաբարձրահասակ մարդն է դարձել 2009-ի օգոստոսին, երբ շրջանցել է 2.4 մետր հասակ ունեցող չինացի Բաո Խիշունին: