Երգչուհի Սյուզի Մելիքյանի հարսանյաց հանդեսի մանրամասները ESem.am-ը ներկայացրել էր իր ընթերցողներին: Հարսանիքից օրեր անց լրատվամիջոցներում շարունակվում է քննարկվել նրա պսակադրությունը: Այսօր հրապարակումներ էին հայտնվել այն մասին, որ Սյուզիի և Գարիկի պսակադրության ժամանակ եկեղեցին փակ է եղել:
«Ես բոլոր լրատվամիջոցներին ասել էի, որ չգան հարսանիքս նկարելու: Սակայն ոչ թե ասել էի' եկեղեցին է փակ լինելու, այլ ասել էի, որ եկեղեցու դիմացի մասում չեն կարողանալու նկարահանել: Դուք էլ գիտեք, որ ես չէի ցականում, որ լրատվամիջոցները նկարեին իմ պսակադրությունը: Միակ լրատվամիջոցն էիք, որին թույլ էի տվել գալ և նկարել հարսանիքս: Ես ապշած էի, որ առանց պայմանավորվածության այդքան լրատվամիջոց էր եկել: Եկեղեցու դիմացի հատվածում նրանց չի թույլատրվել, որ նկարահանում անեն, սակայն եկեղեցու ներսում բոլորն էլ նկարել էին: Ես չէի կարող ոչ ոքի արգելել նկարել եկեղեցու ներսում, թեև չէի ուզում, որ հարսանիքս այդքան լուսաբանվեր: Ցանկանում էի' ինքս մի քանի լուսանկարներ տրամադրել այն լրատվամիջոցներին, որոնց հետ ուզում էի համագործակցել, որպեսզի հարսանիքս համահայկական այդպիսի առիթ չդառնար»,- ասաց Սյուզին:
Երեկ էլ լրատվականներից մեկով հայտնել էին, որ Սյուզիի ամուսնու' Գարեգինի մեքենան հարսանիքից օրեր առաջ տեղափոխել են տուգանային հրապարակ' տեխզննում և ԱՊՊԱ կտրոն չունենալու համար: Սյուզիի փոխանցմամբ' հարսանիքից հետո այս հրապարակումներն ազդեցություն չեն ունեցել իր և ամուսնու տրամադրության վրա. «Ես արդեն սովոր եմ ու ուշադրություն չեմ դարձնում: Ես այնքան Աստվածահավատ եմ, որ միայն կարող եմ ասել' վերևում Աստված կա: Երբ մարդ իրենից ինչ-որ բան է ներկայացնում, բնականաբար, նրան անընդհատ քննարկում են: Դա նշանակում է' դու այն աստիճանի ես հասել, որ պիտի անընդհատ քննարկեն քեզ: Դա արդեն ինչ-որ նվաճում է»:
Սյուզիի հավաստմամբ' երբ ավտոմեքենան տուգանային հրապարակ են տեղափոխել, ղեկին իր ամուսինը չի եղել. «Նա մեքենան տվել էր մտերիմ ընկերոջը, որպեսզի վերջինս գնար հարսանիքի: Ինչ-որ խախտում է եղել, ինչի համար մեքենան տեղափոխել են տուգանային հրապարակ: Ամուսինս ունի բոլոր փաստաթղթերը մեքենա վարելու համար: Դա էլ է մարդուն վատություն անելու մի ձև. թեև Գարիկը չէր եղել ղեկին, փորձեցին իմ և իր անունն օգտագործելով դիտելիություն ապահովել»: