ESem.am-ը շարունակում է զրուցել հայտնիների հետ ու պարզել, թե ինչպես են պատրաստվում տոներին: Երգչուհի Սյուզի Մելիքյանը հայտնեց, որ այս տարի Ամանորը Հայաստանում է անցկացրել: Ըստ նրա՝ սիրում է այդ օրը տանը լինել, թեև աշխատանքային Ամանորներ ևս ունեցել է:

 

Երգչուհու փոխանցմամբ՝ որոշ չափով զարդարել է տունը, տոնածառը: «Ունեմ Ձմեռ պապիկներ, որոնք ամեն տարի տեղ են գտնում իմ սենյակում»,-շեշտեց երգչուհին և ավելացրեց, որ դեռ հավատում է հեքիաթային իրադարձությունների, որոնք լինում են Ամանորին:

 

 

Ինչո՞վ նշանավորվեց 2014-ը:

- Շատ փոփոխություններ եղան: Անձնական ու գործնական հաջողություններով աչքի ընկավ 2014-ը. լավ տարի էր:

Ո՞րն է Ամանորը նշելու լավագույն վայրը:

- Վայրը կարևոր չէ. կարևորը սիրո մթնոլորտն է:

- Որտե՞ղ և ո՞ւմ հետ եք դիմավորել Այծի տարին:

 - Ամուսնուս և հարազատներիս հետ տանը:

Ե՞րբ և ո՞ւմ հետ եք զարդարում տոնածառը:

- Առհասարակ սիրում եմ ինքս զարդարել: Ժամանակին ծնողներիս հետ էի զարդարում, այժմ՝ ամուսնուս:

 

 

Ո՞վ է Ամանորի գիշերվա լավագույն հյուրը:

- Ծնողներն ու հարազատները: 

- 3 ուտեստոր պետք է լինի ամանորյա սեղանին:

- Պասուց դոլմա, աղցաններ, ընդեղեն:

Մինչև քանի՞ տարեկանն եք հավատացել Ձմեռ պապիկին:

- Մինչև տասը տարեկանը:

Ինչպե՞ս եք բացահայտել նրան:

- Տարիքի հետ բացահայտեցի:

Ո՞րն է եղել Ձմեռ պապի ամենահիշվող նվերը:

- Միշտ էլ ստացել եմ իմ ամենասիրելի խաղալիքները:

- Ինչպե՞ս են անցնում տոնական օրերը:

- Եթե քաղաքում չեմ լինում, շրջում եմ, իսկ Հայաստանում հարազատներիս հետ վայելում եմ տոները՝ ուրախ ու գունավոր:

 

 

Եթե Ամանորն ամռանը լիներ

- Չէի ցանկանա. ձմռանն ու ձյանը անհամբերությամբ եմ սպասում:

- Ի՞նչ նվեր եք սպասում Ձմեռ պապիկից:

- Նյութական նվերները չեմ կարևորում: Ձմեռ պապիկից ուրախ պահեր եմ ուզում:

Ի՞նչ սպասումներ ունեք 2015-ից:

- Սպասումներս միշտ էլ շատ են: Ամեն տարի մեծ հույսով սպասում եմ, որ ավելի հաջող տարի կլինի:


Զրուցեց Արևիկ Իսաջանյանը