Սյուզի Մելիքյանի հետ BRAVO.am-ի համար նոր հարցազրույցի ընթացքում քննարկել ենք տարբեր թեմաներ' սկսած դիմահարդարումից մինչեւ անձնական կյանք, մայրանալու ցանկություն եւ այլն: Պարզել ենք նաեւ, թե նա վերջ է դրել երգչուհու իր կարիերային, թե դեռ ասելիք ունի: Սյուզին նաեւ լուսանկարվել է մեր նոր ֆոտոշարքում:
- BRAVO.am-ի լուսանկարահանմանը պատրաստվելիս ինչքա՞ն ժամանակ ես անցկացրել հայելու առջեւ:):
- Մոտ կես ժամ, ինչպես բոլոր օրերին, բայց հատուկ ֆոտոշարքի համար փորձել եմ հագուկապս ավելի հարմար ընտրել: Իհարկե, դիմահարդարումս էլ հատուկ է արվել` լուսանկարահանմանը համապատասխան:
- Հատկապես ի՞նչն ես սիրում ընդգծել` աչքե՞րդ, շուրթե՞րդ:
- Սիրում եմ ընդգծել աչքերս, եւ երբ դրանք շատ եմ ընդգծում, շուրթերիս համար ընտրում եմ ավելի մեղմ երանգներ: Իսկ եթե ոչ աչքերս, ապա շուրթերս եմ ընդգծում. կախված է տրամադրությունից:
Շարունակությունը` այստեղ: