Երգչուհի եւ դիմահարդար Սյուզի Մելիքյանը վերջին՝ «Ինձ գրկիր» տեսահոլովակից հետո ստեծագործական հանգստի մեջ է՝ իր խոսքով, որպեսզի հավաքի անհրաժեշտ էներգիան նոր աշխատանքի համար:

 

«Երգ ստեղծելն ինձ համար այնքան էլ հեշտ պրոցես չէ, ես պետք է հոգեպես պատրաստ լինեմ, որպեսզի կարողանամ կյանք տալ որեւէ երգի, քանի որ ամեն երգի մեջ ես ունեմ պատմություն, իմաստ, էմոցիաներ: Այնպես չէ, որ ես կարող եմ մի երգ գնել ու անմիջապես կատարել այն. առհասարակ ինձ համար ինքնանպատակ էլ չէ իրար հետեւից նոր աշխատանք ներկայացնելը»,- Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց Սյուզին ու անդրադարձավ վերջին երգի հետ կապված արձագանքներին.

 

«Բավական ժամանակ էր անցել մինչ վերջին տեսահոլովակս, ու այն ինձ համար էլ էր շատ սպասված: Պետք է նշեմ, որ ինձ շատ են ոգեւորել արձագանքները, քանի որ իսկապես շատերը խոստովանեցին, որ «Ինձ գրկիր» երգը շատ զգացմունքային էր, գրեթե չկար մեկն, ով լսեր երգն ու չհուզվեր: Ուրախ եմ, որ կարողացել եմ տեղ հասցնել էմոցիաներս, ես լիարժեք բավարարված եմ երկրպագուներիս արձագանքից»:

 

Շարունակությունը`այստեղ: