Սառցե ջրերում թաքնվող բևեռային սպիտակ արջից մինչև մայր կոկորդիլոսի մեջքին բուրգ կազմած կոկորդիլոսի ձագերը. հայտնի են դարձել Վայրի բնաշխարհի լուսանկարիչ 2013 մրցույթի հաղթող լուսանկարները, այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

Վայրի բնաշխարհի տարվա լուսանկարիչ մրցույթը (Wildlife Photographer of the Year) ստեղծվել է 1964-ին՝ որպես վայրի բնության լավագույն լուսանկարչական ամենամյա միջազգային ցուցադրություն: Այն համատեղ հիմնադրել են Լոնդոնի Բնության պատմության թանգարանը (Natural History Museum) և BBC-ն:

Սովորաբար մրցույթին լուսանկարիչները մասնակցում են 18 անվանակարգերում: Այս տարի անցկացվող 49-րդ ամենամյա մրցույթին հազարավոր հայտեր էին ստացվել տասնյակ երկրներից:

Այս տարի ընդհանուր մրցույթի հաղթող է ճանաչվել հարավաֆրիկացի լուսանկարիչը, ով ներկայացրել է մի քանի փղերի՝ ջրափոսի մոտ հավաքված տեսարանը, որտեղ երևում է կաթնասունի վազող ձագի արտացոլանքը:

 

Լուսանկարները՝ այստեղ: