Dulce Candy: Shoe Porn

Վառ բոտիլյոններ

Այս աշնանը բոտիլյոնները ոչ միայն շատ կանացի են, այլև շատ պրակտիկ: Դիզայներները խորհուրդ են տալիս ընտրել վառ մոդելներ բազմապիսի ճարմանդներով, կաշվի և գործվածքի համադրությամբ: Արդիական են նաև բաց տարբերակները:

I know the secret of Victoria | via Tumblr

Սուր քթով կոշիկներ

Սուր քթով կոշիկները կրկին առաջատար դիրք են գրավում նորաձևության հիթերի շարքում: Ընտրեք դասական սև, բեժ կամ գունավոր մոդելներ:

Tumblr

Քառակուսի կրունկով կոշիկներ

Նրբագեղ կոշիկների կողքին նորաձև են նաև քառակուսի կրունկով կոշիկները: Կարող եք ցանկացած գույն ընտրել, չէ՞ որ այս կոշիկների հմայքն իրենց ձևի մեջ է:

Tumblr

Լոուֆերներ կրունկի վրա

Այս գարնանը մենք ցածրակրունկ լոուֆերներ էինք կրում, բայց արդեն աշնանն արդիական են ամուր կրունկի վրա լոուֆերները: Ընտրեք շագանակագույն մոդելներ:

nightmare

Կիսաճտքավոր կոշիկներ

 

Այս կոշիկը հաստատ կփրկի ձեզ ցուրտ և անձրևոտ եղանակին: Նորաձև են ճարմանդներով և տարբեր կապիչներով մոդելները:

Clothes

Բոտֆորդներ

Նույնպես հիանալի տարբերակ է անձրևոտ օրերի համար: Հատկապես արդիական են շագանակագույն երանգները: Նորաձև են թե ցածրակրունկ, թե բարձրակրունկ մոդելները:

 

Հեղինակ` Mari Love