Սպիտակ գույնի հագուստը աշնան և ձմռան ամիսներին համարվել է ոչ սեզոնային: Այն հիմնականում հարմար է կրել ամռանը: Սակայն այս աշնան ամենանորաձև գույնը լինելու է սպիտակը:

Սպիտակն այս աշնանը լինելու է տարբեր՝ դեպի կաթնագույն ու բաց շականակագույն, և շատ նորաձև կլինի այսպես կոչված կեղտոտ սպիտակը, ինչպես նաև սպիտակի տարբեր երանգները մեկ կերպարում համատեղելը:

Նախկինում սպիտակը նույնացվում էր անմեղության և ամաչկոտության հետ, իսկ այժմ ոտքից գլուխ սպիտակ հագնել նշանակում է մարտահրավեր նետել շրջապատին: Աքսեսուարները նույնպես համարձակորեն կարելի է նույն երանգի ընտրել: Սպիտակը սպիտակով չես փչացնի: Իսկ ով, այնուամենայնիվ, ցանկանում է ինչ-որ վառ շեշտադրում ունենալ, խորհուրդ է տրվում ընդգծել դիմահարդարումը և օգտագործել կարմիր շրթներկ:

600x580600x580600x580600x580600x580600x580600x580600x580600x580600x580600x580