Ռուսաստանաբնակ ջութակահար Էդգար Հակոբյանը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ իրականությանը չհամապատասխանող խոսակցություններ են տարածվել այն մասին, թե սիրային կապի մեջ է երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի հետ:
Նա կարծում է' պատճառն իրենց հաճախ միասին տեսնելն է.“Մոտ երեք տարի առաջ էլ, երբ Լյուբայի հետ համերգի էինք Կիեւում, լուրեր տարածվեցին, որ նա կապվել է իրենից տարիքով փոքր ջութակահարի հետ եւ, Պուգաչովայից օրինակ վերցնելով, ամուսնացել:): Մարդիկ հակված են հավատալ նրան, ինչն իրենց համար հետաքրքիր է: Այսօր արվեստին քիչ են ուշադրություն դարձնում' մեծ տեղ տալով սկանդալային բամբասանքներին: Ի դեպ, քանի որ երգչուհու ամուսինը մտերիմ ընկերս է, ավելի դժվար է դառնում նրա կնոջ հետ սիրավեպ ունենալը:)”:
Շարունակությունը՝ այստեղ: