Life.panorama.am-ը գրում է.
Հայտնի ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան մերձքաղաքային նոր առանձնատուն ունի: Այն ունի 18 սենյակ, 8 սանհանգույց, շոգեբաղնիք և հսկայական լողավազան: Նոր բնակարանում երգչուհին մի ամբողջ սենյակ է հատկացրել իր սիրելի Ֆրենկի շնիկին, որն արդեն տասը տարի է, ինչ երգչուհու հետ է: Փաստաթղթերով շան անունը Ֆունտիկ է, բայց նրան անվանում են Ֆրենկի:
Ֆրենկիի ննջասենյակում տեղադրված է հսկա անկողին և զգեստապահարան, որտեղ դրված են շնիկի զգեստները, զարդերը, կոշիկները: Ննջասենյակում Ֆրենկիի համար նաև հարմարավետ առանձին սանհագույց կա: Բացի այս հարմարությունները, Ֆրենկին ունի նաև հարդարվելու համար նախատեսված սեղան, հայելի, հատուկ բազմոց: Երգչու պնդմամբ, չնայած բոլոր հարամրությունները ստեղծված են Ֆրենկիի համար, սակայն նա գերդասում է ողջ օրը անցկացնել իր հետ: