Google ընկերությունը գնել է Flutter ընկերությունը, որը ստեղծել է ձեռքերի շարժումներով համակարգչի կառավարման համանուն ծրագիր, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Flutter-ի կայքին:

Չի նշվում գործարքի արժեքը: Սակայն ըստ TechCrunch-ի, դրա արժեքը կարող է կազմել մոտ 40 միլիոն ԱՄՆ դոլար:

Flutter-ի միակ արտադրանքը Mac համակարգիչներում ժեստերի միջոցով համակարգչի կառավարման ծրագիրն է: Ծրագիրը ժեստերը ընկալում է վեբ-տեսախցիկի միջոցով՝ չպահանջելով հավելյալ սարքավորումներ: