Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը խոստովանել է, որ տառապում է շոպագոլիզմով։ Երգիչը 280 հազար դոլարով գնել է որմնանկարներով ու քարերով բալախոն։ Կատարողը նաեւ գնել է աստվածաշնչյան սյուժեների ֆրագմենտներով վերարկու, որն արժե 100 000 դոլար։
Կիրկորովը կարծում է, որ քանզի ինքը հրապարակային անձնավորություն է, ապա նույն կոստյումով երկու անգամ ներկայանալու իրավունք չունի։ Նույն իրավիճակն է նաեւ կոշիկի հետ։ Նրա հավաքածուում կան ավելի քան վեց հազար զույգ տարբեր կոշիկներ, սպորտային կոշիկներ եւ այլ իրեր, հաղորդում է KP.RU-ն։
Վերջերս դերասանը թողարկել է «Романы» նոր տեսահոլովակը։ Իր կերպարի համար նա գնել է Dolce & Gabbana «Աստվածները երկրի վրա» հագուստի բացառիկ հավաքածուն, որի համար նա վճարել է մոտ 40 մլն ռուբլի:
Արտիստը նման ֆանտաստիկ ծախսերը բացատրում է նրանով, որ «ամեն գեղեցիկ բանի համար» պետք է մեծ գումարներ վճարել։