Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը մոսկովյան կոմունալ ծառայություններին պարտք է 2.8 հազար ռուբլի: Այս մասին հայտնում է «Москва» լրատվական գործակալությունը՝ հղում անելով պարտքերի հավաքագրման փաստաթղթերին:
Համաձայն թղթերի՝ Կիրկորովից գումարը կգանձվի դատարանի միջոցով: Գործակալությունն ընդգծում է, որ պարտքերը գոյացել են կոմունալ վճարումները չիրականացնելու հետևանքով:
Նշվում է, որ գործի վերաբերյալ դատարան են դիմել դեռ անցած տարվա հունիսին, բայց սրա մասին հայտնի է դարձել միայն հիմա: