Եթե ամեն առավոտ հերթ եք կանգնում մեկ բաժակ լատեի կամ ամերիկանոյի համար, ապա այս լուրը ձեզ համար է:

Սուրճն աշխարհում ամենատարածված ըմպելիքներից է: Շատերի համար սա «վառելիք» է, առանց որի ոչ մի աշխատանքային օր չի կարող սկսվել: Հնարավոր է՝ ինքներդ էլ եք այդպիսի մարդ: Business.org-ը, որն օգնում է փոքր բիզնեսին, հիանալի առաջարկ ունի:

Նրանք կոֆեինի սիրահարներին հնարավորություն են տալիս ամսվա ընթացքում սրտի ուզածի չափ սուրճ խմել, և դրա համար հազար դոլար վաստակել: Բայց ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: Չպետք է այցելել ոչ մի սթարբաքս և սուրճի խանութներ:

Թեկնածուն «մի ամբողջ ամիս պետք է հրաժարվի կորպորատիվ սուրճի ապարատներից և հաճախակի այցելի տեղական սրճարաններ», հայտնում է business.org- ը:

Фото © Instagram/coffee

 

«Բիզնեսի 82%-ը ձախողվում է կանխիկ դրամի հոսքի հետ կապված խնդիրների պատճառով: Բայց ի՞նչ կլինի, եթե նրանք շատ հաճախորդներ ունենան, ովքեր շատ գումար կբերեն: Մենք ուզում ենք, որ մարդիկ այցելեն տեղական հաստատություններ և սկսենք սուրճի տներից»:

Ծրագրին մասնակցողը պետք է մեկ ամսվա ընթացքում այցելի առնվազն ութ տեղական սուրճի տներ, լուսանկարվի իր ըմպելիքի հետ և դրանց վերաբերյալ համառոտ ակնարկ գրի: Բացի այդ, յուրաքանչյուր նոր հաստատություն կատարած այցի մասին պետք է պատմեք ընթերցողներին սոցցանցերում:

https://static.life.ru/bfd2f5b8fadea6e263d204e7627ac58d__980x.jpg

Այս աշխատանքի առավելություններն ակնհայտ են. ուզածի չափ սուրճ ես խմում, ավելի ազատ աշխատանքային գրաֆիկ գոյություն չունի, բացի դրանից, սուրճի բլոգեր դառնալու հիանալի հնարավորություն կա:

Իսկ ծրագրին մասնակցելու համար դժվար թեստեր չեն լինի: Միայն մեկ հարց՝ «սուրճ սիրո՞ւմ եք»: