Սերիալային դերասանուհի Աննա Մովսեսյանը, ով հեռուստադիտողներին հայտնի դարձավ «Քույրը» հեռուստասերիալում մարմնավորելով Սառային, «ԵՍ եմ» ամսագրի սեպտեմբերյան համարին տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր և նշանածի' Վրեժի սիրո պատմության բացառիկ մանրամասններն ու տեղեկացրել, որ հարսանիքը սարերի հետևում չէ:

Դեռևս օգոստոսին Աննան ասել էր, որ ամեն ինչ անկանխատեսելի է, հնարավոր է, շաբաթներ անց ամուսնանան: Դերասանուհուց հետաքրքրվեցինք, թե երբ է տեղի ունենալու հարսանիքն ու իմացանք, որ զույգը չի պատրաստվում այս տարի ամուսնանալ:
«Որոշեցինք մի քիչ սպասել: Ես դեռ սովորում եմ Թատերական ինստիտուտում, ավարտական կուրսում եմ: Կավարտեմ, հետո կամուսնանաք»,- ESem.am-ին ասաց Աննան:

Դերասանուհու հետ զրույցում պարզեցինք նաև, թե առաջիկայում ստեղծագործական ինչ նորություններ ունի: Աննայի փոխանցմամբ' այս ընթացքում ֆիլմերում խաղալու առաջարկներ է ստացել, սակայն չի ընդունել, քանի որ այլ զբաղվածություն ունի: «Այժմ թատերական ներկայացումներում եմ զբաղված: Մի քանի բեմադրություն ունենք, որոնք չէի կարող համատեղել նկարահանումների հետ»,- եզրափակեց նա:

Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը